Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները

Հրապարակող՝

IWF-ն կաջակցի ծանրամարտի ազգային ֆեդերացիաներին ու միություններին

Ամենադիտվածներ

Դեկտեմբերի 9-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպման մասին տեղեկացրել է նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ հրապարակելով նաև լուսանկար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակը, ինչպես նաև դրանց զարգացման ու ամրապնդման հնարավորությունները։

Նշենք, որ սա դեսպան Կոպիրկինի այս տարվա ընթացքում հերթական հանդիպումն է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Թե ինչ է թաքնված կարճ հաղորդագրությունների ու պարբերական հանդիպումների հետեւում՝ մնում է անհայտ։

Ամենաթարմ