Նկարում պատկերված է միջնադարյան Եվրոպայի ամենահին և խորհրդավոր ամրոցներից մեկը՝ ռումիանական Բրաշովում գտնվող Բրանի ամրոցը: Այն կառուցվել է 1212թ:
Ամրոցը ունի հստակ գոթական ճարտարապետությանը բնորոշ ոճ: Տրանսիլվանիայում գտնվող այս ամրոցը ամենախորհրդավոր և շատերի գնահատամամբ ամենասարսափելի վայրերից է, քանի որ այստեղ ժամանակ առ ժամանակ ապրել է ոչ ավել ոչ պակաս Կոմս Վլադ Դրակուլան:
Այդ իսկ պատճառով այս ամրոցը կոչվում է նաև Դրակուլայի ամրոց: Ժամանակակիցների հավաստմամբ Դրակուլան որսորդություն էր իրականացնում ամրոցի շրջակայքում իսկ ամրոցի բանտերում տանջամահ էր անում գերի ընկած թուրքերին…