Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը Facebook-ի էջում գրառում է կատարել՝ նոյեմբերի 8-ին բոլորին հրավիրելով Շառլ Ազնավուրի անվան հրապարակ։
«Սիրելի ընկերներ!
Այս կիրակի՝ նոյեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, հրավիրում եմ բոլորիդ Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, որտեղ կկայանա «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառում։ Միջոցառման ընթացքում ես և գրոսմաստեր Մանուել Պետրոսյանը կանցկացնենք միաժամանակյա խաղի սեանս՝ Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխաների հետ։
Դրանից բացի, կանցկացվի մայրիկիս՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորոգրումն ու վաճառքը, որից ստացված հասույթն ամբողջությամբ կփոխանցվի
Hayastan All Armenian Fund «Հայաստան» համահայկական հիմնադրամ-ին։
Միասին աջակցենք մեր ազգի պայքարին ահաբեկչության դեմ։
Ուրախ կլինեմ տեսնել բոլորիդ»։
https://www.facebook.com/LevAronian/posts/10158227843078110