Փլեյ-օֆֆ փուլին մոտեցավ արագ շախմատի Meltwater Champions Chess Tour առցանց մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի Լևոն Արոնյանը։
Հայ շախմատիստին հաջողվեց 15 տուրերից հետո գրավել անցումային վերջին տեղը և ընդգրկվել 16 շախմատիստներից 8 ուժեղագույնների ցանկում։
Արոնյանը 8 միավորով կիսեց 8-ից 9-րդ տեղերը, բայց լրացուցիչ ցուցանիներով զբաղեցրեց անցումային՝ 8-րդ հորիզոնականը։
Փլեյ-օֆֆում Արոնյանի առաջին մրցակիցը կլինի Մագնուս Կարլսենը, ում հետ հայ շախմատիստը կանցկացնի 8 պարտիա։
Նշենք, որ այս փուլում գործելու է նոկաուտ համակարգը և դիմակայությունում պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից։