New In Chess Classic․ Արոնյանը կիսաեզրափակչում է

Շարունակվում է շախմատի New In Chess Classic առցանց մրցաշարը, որին մասնակցում է նաև հայազգի Լևոն Արոնյանը։

Արդեն հայտնի են դարձել մրցաշարի կիսաեզրափակչի մասնակիցները։

Արոնյանի մրցակիցը 1/4-րդ եզրափակչում Ուեսլի Սոն էր, ում երկու խաղային օրերում էլ հաղթեց հայ շախմատիստը։

Կիսաեզրափակչում Արոնյանը մրցելու է Մագնուս Կարլսենի հետ։ Մյուս զույգը կազմել են Հիկարու Նակամուրան և Շաքրիար Մամեդյարովը։

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։

Ամենաթարմ