Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է մրցելույթները Opera Euro Rapid առցանց մրցաշարում։
Հայ շախմատիստը հասել է արդեն 1/4-րդ եզրափակիչ, որի առաջին փուլը կայացավ երեկ․ Արոնյանի մրցակիցը Մաքսիմ Վաշիե-Լագրավն էր։
Ցավոք, Արոնյանը 2,5-1,5 հաշվով պարտություն կրեց։
1/4-րդ եզրափակչի հաջորդ փուլը կկայանա այսօր՝ փետրվարի 10-ին։