Հուլիսի 16-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությւոնը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են «Առողջ ապրելակերպ» դասընթացի փորձնական չափորոշիչը և ծրագրերը:
«Ուսումնական նյութերը նախատեսված են 5-11-րդ դասարանների համար և առաջիկա սեպտեմբերի 1-ից ներդրվելու են ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում:
Հանրակրթության նոր չափորոշչով մշակված 8 կարողունակությունները ներառում են հանրակրթության հիմնական առաքելությունը՝ ձևավորել քաղաքացի, որը տիրապետում է գիտելիքի, վերաբերմունքի, հմտությունների և արժեքների այն ամբողջությանը, որի արդյունքում մենք կունենանք կարողունակ քաղաքացի։
- Դրական ստացած, բայց մրցույթը չհաղթահարած դիմորդների համար կկազմակերպվի լրացուցիչ փուլ
- 60 աշակերտուհու համար անկացվել են կարիերայի պլանավորման միջոցառումներ
Այդ կարողունակությունները պարտադիր են բոլոր առարկաների համար` ըստ կրթության երեք աստիճանների` տարրական, հիմնական և ավագ:
«Առողջ ապրելակերպ» դասընթացի նպատակն է աշակերտին սովորեցնել, որ գնահատի իր և այլոց առողջությունը որպես կարևորագույն արժեք, ինչպես նաև ձևավորվի գիտելիքների, կարողությունների, հմտությունների և արժեքների վրա հիմնված անվտանգ վարքագիծ»,- ասված է հաղորդագրության մեջ։
