fbpx
Հասարակություն

Առողջապահության փոխնախարարը մեկնում է Վրաստան՝ տեղում ծանոթանալու վթարից տուժածների վիճակին

ՀՀ Առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը մեկնում է Վրաստան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Իմ հանձնարարականով նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը մեկնում է Վրաստան՝ տեղում ծանոթանալու ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակին, կազմակերպելու նրանց բուժօգնությունը, ինչպես նաև տարհանումը Երևան՝ ըստ անհրաժեշտության։ Հավելյալ տեղեկատվություն կտրամադրեմ հաջորդիվ», – գրել է նախարարը:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/964637393722526?__xts__[0]=68.ARDZZ0EbFc9-IqqDzh5nNCQsOO_nfruy2oVRI1vRFV2GfrpzQ9rfZUxafvRSEksM7d0ntLseIeMMMvOPpHCdSzOOI8BVYyx0WpoZfyna_DdIxrg-f-rMGsOeCfy3IBEL9VxXAX_mqPJlZJ7jbZetyndhZsB4lNz73Z60Bu9KPD71XufpIwX2z06TLNOOUv2KY_-yW2OtTSxbt6UL7rXoXZIy7VSaujCcX1Dgb-fsXqLszffEo63BRPKqJMZYiWW2GezaOSbq0yH2MW3GcMBoQn5dsdwc1qiaBdsuRRqP2Iu7e7yZrqZWK_1MS5p3R-ADDjpZ9INvi4tJjY1M2dZq&__tn__=H-R

Հիշեցնենք՝ հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Զոհերն ու տուժածները ՀՀ քաղաքացիներ են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ