Կոճապղպեղի օգտագործումը կարող է օգնել ստամոսքի խանգարման, ձայնը խզվելու, գլխացավի և հոգնածության դեպքում, ասել է սննդաբան Օլեսյա Ֆրոլովան։
Կոճապղպեղի արմատը սպազմը ցրող և հանգստացնող հատկություններ ունի։ Կարող է նաև մեծացնել օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների հանդեպ։ Դա տեղի է ունենում շնորհիվ կոճապղպեղի՝ «վիրուսները, մանրէները և մակաբույծները վերացնելու, ԴՆԹ-ն վերականգնելու և օրգանիզմում ավելի մեծ քանակությամբ B12 վիտամինի արտադրման»։
«Կոճապղպեղը սպազմը ցրող հիանալի միջոց է։ Եթե ստամոքսի խանգարում ունեք, խմեք մեկ բաժակ կոճապղպեղի թեյ և անմիջապես լավ կզգաք, ընդ որում՝ երկարաժամկետ էֆեկտով»,- ասել է Օլեսյա Ֆրոլովան։
Նա նաև խորհուրդ է տվել կոճապղպեղով թեյը խմել երկարատև հանրային ելույթներից կամ սպորտային մրցումներից հետո, երբ կոկորդը մեծ ծանրաբեռնվածության է ենթարկվել։ Բույսի արմատը կարող է ցրել սպազմը և գլխացավը լարված օրվանից և սթրեսներից հետո, տեղեկացրել է ФАН-ը։