Արքայազն Հարիի կինը չի թողել, որ ամուսինը գնա կորոնավիրուսով վարակված հորը այցելության.Daili Mail

Հրապարակող՝

Արքայազն Հարիի կինը չի թողել, որ ամուսինը գնա կորոնավիրուսով վարակված հորը այցելության.Daili Mail

Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, հերթական անգամ ցույց է տալիս՝ ով է ընտանիքում գխավորը. նա ամուսնուն արգելել է մեկնել Բրիտանիա՝ COVID-19-ով վարակված հորն՝ արքայազն Չարլզին տեսնելու համար։

Բրիտանական գահի 71-ամյա ժառանգորդի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայություն։ Նա կնոջ՝ Կամիլայի հետ ինքնամեկուացել  է Շոտլանդիայում գտնվող կալվածքում։

Ամուսինների շրջապատից ասել են․

«Մեգանը Հարիին ասել է, որ դեմ է, որ նա հիմա ինչ-որ տեղ գնա։ Նա դա ոչ մի հանգամանքում թույլ չի տա»։

Հարին հորը վերջին անգամ տեսել է այս ամսի սկզբին։ Նրանք մարտի 9-ին միասին այցելել են Լոնդոնում Վեսթմիսթերյան աբբայությունում արարողության ի պատիվ համագործակցության օրվա։

Մեգան Մարքլն ու արքայազն  Հարին մեկուսացած են Կանադայում գտնվող իրենց առանձնատանը և համավարակի ընթացքում նախազգուշական լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում՝ աշխատակիցներին ստիպելով հետևել հիգիենայի խիստ կանոնների և լատեքսից ձեռնոցներ ու դիմակներ կրել։

Աղբյուրը՝ Daily Mail.

Ամենաթարմ