Արքայազն Հարրին կնոջ՝ Մեգան Մարքլի հետ հանդիպել է տատի՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել առաջին անգամ այն բանից հետո, երբ 2 տարի առաջ նրանք սկանդալային հարցազրույց տվեցին թագավորական ընտանիքում ռասիզմի մասին։ Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը։
Հարրին 2021 թվականին եկել էր Մեծ Բրիտանիա՝ պապի՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը, սակայն եղել էր առանց կնոջ։
Ընդգծվում է, որ զույգն այցելել է Վինձորի թագավորական նստավայր՝ Լոնդոնից 40 կմ հեռու։ Այցի շրջանակում զույգը շփվել է նաև Հարրիի հոր՝ Ուելսի գահաժառանգ արքայազն Չարլզի հետ։
Ընդգծվում է, որ Հարրին ու Մեգանը Վինձորի պալատ են այցելել դեպի Հաագա ճանապարհին, որտեղ պետք է ներկա գտնվեն հաշմանդամություն ձեռք բերած զինվորականների մասնակցությամբ Invictus Games մարզական միջոցառմանը։ Խաղերի հիմնադիրը Հարրին է, ով նման նախաձեռնությամբ էր հանդես եկել Աֆղանստռանում ծառայության ավարտից հետո։ Այժմ նա հանդիսանում մրցումների գործընկերը։