Առողջապահություն

Արսեն Թորոսյանը անդրադարձել է վերջին շաբաթում գրանցված վարակվածության թվերի աճին

«Ազատության» եթերում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը անդրադարձել է վերջին շաբաթում գրանցված վարակվածության թվերի աճին։

«Պատրաստվում ենք հաջորդ սցենարին, երբ հնարավոր է՝ բոլորին չհոսպիտալացնենք, կամ հյուրանոցներում չպահենք, այլ գնանք այլ երկրների օրինակով, երբ կորոնավիրուսով վարակվածության թեթև կամ ասիմպտոմ դեպքերը չեն հոսպիտալացվի, այլ կմնան տանը»,- ասել է Արսեն Թորոսյանը։

Նախարարը նշել է, որ դա վտանգներ է պարունակում, քանի որ գրանցվում են տնային փոխանցման դեպքեր, բայց դա կարող է լինել միակ հնարավոր ուղղությունը զարգացման, որովհետև հնարավոր չէ բոլորին պահել հիվանդանոցներում։

«Մեր խնդիրը կլինեն այդ դեպքում միայն միջին և ծանր դեպքերը»,–ասել է նախարարը։

Նշենք, որ անցնող շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 407 նոր դեպք, 253 առողջացած, վեց մահ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ