Ցավալի է. Արսենալի նախկին ֆուտբոլիստը խոսել է Կոսյելինիի արարքի մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

«Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յան Ռայթն անդրադարձել է «Բորդո» տեղափոխված Լորան Կոսյելինիի մասնակցությամբ՝ սոցիալական ցանցերում հրապարակած տեսանյութին:

Նշենք, որ տեսանյութում Կոսյելինին հանում է «Արսենալի» մարզաշապիկը, որի տակից երևում է արդեն նոր ակումբի մարզահագուստը:

«Ցավալի է: Անարգանքի աստիճանը… Դու պետք է ամաչես, թե ինչպես ես ակումբից հեռանում 9 տարի այնտեղ անցկացնելուց հետո»: Այս մասին Ռայթը Twitter-ի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ Լորան Կոսյելինին «Արսենալից» «Բորդո» է տեղափոխվել 5 մլն եվրոյի դիմաց:

 

Ամենաթարմ