Լոնդոնի «Արսենալը» շարունակում է ընկերական հանդիպումները և պատրաստվում է առաջիկա մրցաշրջանին:
Էմերիի ակումբը հերթական ստուգողական խաղում մրցեց ֆրանսիական «Անժերի» հետ: Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացեց Էլ Մելալին: Լոնդոնյան ակումբը կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը: Գոլային հարվածով աչքի ընկավ Նելսոնը:
Թիմերը հաղթողին պարզեցին 11-մետրանոցների շնորհիվ, որտեղ ավելի «Արսենալ»-ը ավելի դիպուկ էր՝ 4-3:
Հավելենք, որ խաղին մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու կիսապաշտպանը փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին, սակայն չի կարողացել հստակ իրացնել իր 11-մետրանոցը:
Հաջորդը «Արսենալ»-ը կմրցի «Բարսելոնա»-ի հետ օգոստոսի 4-ին։