fbpx
Խորհրդարան

Հակոբ Արշակյանը կկատարի ԱԺ նախագահի լիազորությունները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարեցվեցին, փոխարենը՝ դրանք ստանձնեց Ալեն Սիմոնյանը։

Այսպիսով, ՀՀ ազգային ժողովի նախագահի լիազորությունները ստանձնեց Հակոբ Արշակյանը։

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրության հրապարակման պահից մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումն Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը», – ասված է համապատասխան արձանագրությունում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ