Արշալույս համայնքում 10 հակակարկտային կայան կտեղադրվի, որի շնորհիվ շուրջ 700 հեկտար հողատարածք կպաշտպանվի աղետալի կարկուտից։
Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանի Facebok-ի էջից։
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում նախատեսվող աշխատանքները կնպաստեն գյուղատնտեսության զարգացմանը և բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:
Նշվում է, որ ծրագրի շահառուների թիվը 4141 է:
Աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 10 ժամանակավոր աշխատատեղ: