fbpx
Հասարակություն

2021 թվականին Արտ Լանչը դառնալու է բաց բաժնետիրական ընկերություն․ Բակուր Մելքոնյան

«Արտ Լանչի» հիմնադիր Բակուր Մելքոնյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։

«Կինս կտրականապես դեմ ա եղել, որ Արտ Լանչի նույնիսկ 1% վաճառենք և ես էլ իր կողքին եմ եղել այդ հարցում: Արտ Լանչին նայել ենք որպես սեփական երեխայի, հաջողություններով ուրախացել ենք, ձախողումների ժամանակ տխրել, մտահոգվել:

Շատ գայթակղիչ, երբեմն նույնիսկ մի քիչ պարտադրող առաջարկներ են եղել տարբեր մարդկանց կողմից Արտ Լանչի փայատեր դառնալու, բայց մերժել ենք, պայքարել ենք: Երբ մի կարևորագույն պրոյեկտի համար բավականին մեծ գումար էր պետք( 1,5 մլ $) և այդ գումարը ծանոթներիցս մեկը պատրաստ էր ներդնել Արտ Լանչի 10% բաժնեմասի դիմաց, կինս դեմ եղավ, նույնիսկ համաձայնեց մեր սեփական տունը, հյուրատունը, իր հայրական տունը դնել գրավի տակ և վարկ վերցնել, բայց մասնաբաժին չվաճառել: Կինս ասում է՝ սա իմ երեխան է և այն պիտի 1 մայր ունենա…

Վերջին դեպքերից հետո շատերիս ներաշխարհը փոխվեց, մենք բացառություն չենք և տարին ավարտվելուց 1 օր առաջ, մարդ ու կին, որպես Արտ Լանչի 100% սեփականատերեր այս կարևոր որոշումը ընդունեցինք.
2021 թվականին Արտ Լանչը դառնալու է բաց բաժնետիրական ընկերություն, որպեսզի ցանկացած հայ մարդ կարողանա Արտ Լանչի մի մասնիկ ունենա, որպեսզի Արտ Լանչի աշխարհով մեկ տարածվելը շատ ու շատ հայերի առնչվի ու ուրախացնի և շատ կարևոր է, որ որոշել ենք ոչ թե մեծ գումարով ինչ որ % վաճառել, այլ շատ մատչելի գնով լիքը բաժնետոմսեր թողարկել (օրինակ 10 հազար դրամով)…

Մանկուց իմ մեջ տպավորվել էր մի ամերիկյան ֆիլմ, երբ մի ընտանիք ֆինանսական լուրջ խնդիրներ ուներ ու բանկը իրենց տունն էր վերցնում, այդ պահին իրենց պապիկը մի թուղթ է տալիս ընտանիքին, որը տարիներ առաջ գնել էր 20$֊ով և պարզվում է դա Մաքդոնալդսի բաժնետոմս է, որի արժեքը 1 միլիոն դոլար է…

Նաև արդեն որոշել ենք, որ զոհված տղաների ընտանիքները և վիրավորված տղաները այդ բաժնետոմսերից կստանան անվճար…
Նոր տարի է գալիս, խոնարհվում եմ մեր հերոսների առջև…»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2504141763221032&id=100008756970592

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ