ԱԺ ճեպազրույցի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձավ ԱԺ նիստին քննարկված Կառավարության կատարողականին:
Նա նշեց, որ ԲՀԿ-ն դեռևս 2019-ի փետրվարին դեմ քվեարկեց Կառավարության հնգամյա ծրագրին և այն մտահոգությունները, այն փաստարկները, որ ԲՀԿ-ն բերել էր այդ ծրագրում ներառված ցուցանիշերի և դրույթների հետ կապված, ցավոք սրտի, իրականանցել են:
Պատգամավորն ընդգծեց, որ Կառավարության այդ մեկ տարվա անցած ճանապարհը ցույց տվեց, որ երկիրը լրջագույն խդիրների առաջ է կանգնած, չնայած, որ նշվել էր, թե տնտեսական թռիչքաձև զարգացում կա:
Միքայել Մելքումյանը նշեց, որ հանրությունը չստացավ հարցի պատասխանը, թե նոր աշխատատեղերը որտեղ և ինչքան են ստեղծվել Հայաստանում: Ըստ նրա՝ 87,000-ը, որի մասին խոսվում է, պարզ չէ, թե դրանք դուրս են եկել ստվերի՞ց, ո՞ր մասն է նորը:
«Ցավոք սրտի, պետական վիճակագրույթունը ցույց տվեց, որը մինչև հիմա որևէ մեկը չի հերքել, որ օտարերկրյա ներդրումները նվազել են երկու անգամ»-, ընդգծեց պատգամավորը:
Նա նաև նշեց, որ վարչապետի այսօրվա ուղիղ եթերով հեռարձակված ելույթն ուղղված էր նրան, թե ինչպես պետք է այս իրավիճակում առաջ շարժվենք. «Մենք օրական ունենք 40 մլն դոլարի կորուստ, բայց ներարկվել է 80 մլրդ դրամ, այսինքն՝ 3 մլն դոլար: Դե ինքներդ հաշվեք: 60 օրից հանում ենք ոչ աշխատանքային օրերը, 44 օր և տեսեք, թե ինչ ծավալի մասին է, թե ինչպես ենք սա վերականգնելու, շատ բարդ խնդիր է»-, հավելեց Միքայել Մելքումյանը: