Արտակարգ իրավիճակ Դալմայում. ԱԻՆ-ը հերքում է, որ Երևանում ուժեղ երկրաշարժ է սպասվում

Դալմա Գարդեն մոլից տարնահում են մարդկանց։ Արտակարգ իրավիճակ է շինությունում: Տարածքում կան շտապ օգնության  մեքենաներ։

ԱԻՆ-ի կայքը քիչ առաջ հրապարակում է արել հետևյալ բովանդակությամբ.

«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մասնավորապես Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, ուստի ոչ մի հիմք չկա խուճապի:

Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրությունների:»

Մեր աղբյուրի փոխանցմամբ խուճապն առաջացել է շինության հետ կապված տագնապային խնդրից, որից հետո սկսել են մարդկանց տարհանել մոլի տարածքից։ Թե կոնկրետ ի՞նչ է պատահել, փորձում ենք ճշտել։

Ամենաթարմ