fbpx
Ընտրություններ

Ընտրողներն իրազեկված չեն․ Արտաշատի որոշ ընտրատեղամասերում կուտակումներ են

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ընտրություններն անցնում են համեմատաբար հանդարտ։ Տեղամասերում մեր նկարահանող խումբը հիմնականում արձանագրել է կուտակումներ և տեղամասում սահմանված թվից շատ ընտրողների, ինչպես նաև ընտրողներին օգնելու մասսայական դեպքեր։ Օրինակ՝ 12/4 տեղամասում մեր գնտվելու ամբողջ ժամանակահատվածում ընտրողներին հիմնականում օգնում էին, ընտրողները դժվարանում էին ընտրություն կատարել։ Հանձնաժողովի նախագահը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, նշեց, որ ինքը որևէ մեղք չունի, ընտրողներն իրազեկված չեն, թե ինչպես պետք է կատարեն քվեարկություն, դրա համար էլ իրենց օգնում են, օգնողներն էլ պարտադիր գրանցվում են։

Արտաշատ քաղաքի 12/02 տեղամասում նույնպես ընտրողների կուտակումներ էին, որոշ պահերի անգամ սահմանված թվից շատ ընտրողներ։ Այստեղ, սակայն, դիտորդներն արձանագրել էին իրավիճակը և պահանջել, որպեսզի ավելացվի երրորդ քվեախցիկները, ինչն անմիջապես կատարվել էր։

Իսկ մնացած խնդիրները հիմնականում առաջանում էին քվեասենյակի նեղ և փոքր լինելու պատճառով։

Այս ամենից անկախ, հանձնաժողովի նախագահ Վաչիկ Մաթևոսյանը վստահեցրեց, որ որևէ խախտում վաղ առավոտից չի գրանցվել ընտրատեղամասում։ Հանձնաժողովի անդամներին հանձնարարել են, որ քվեարկողներին ընտրություններից առաջ ևս մեկ անգամ բացատրեն քվեարկության կարգը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ