Արցախի խորհրդանիշը՝ մշակութային վանդալիզմի թիրախում

Հրապարակող՝

Արցախի խորհրդանիշը՝ մշակութային վանդալիզմի թիրախում

Ամենադիտվածներ

Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ-պապիկ») արձանը, որը տեղադրվել է 1967 թվականին, վերջին շրջանում դարձել է Ադրբեջանի մշակութային վանդալիզմի թիրախ։ Հուշարձանը, որը խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև կապը, գտնվում է Ստեփանակերտի մուտքի մոտ՝ բլրի գագաթին։ Այն պատրաստված է կարմիր տուֆից և ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ հպարտ ու անհողդողդ կեցվածքով։

Ադրբեջանի կողմից վանդալիզմի գործողությունները հատկապես ակտիվացել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի դեմ ռազմական ագրեսիայից հետո։ Սոցցանցերում պարբերաբար տարածվում են արձանի վնասվածքների մասին լուսանկարներ։ Ադրբեջանի պաշտոնյաները, այդ թվում՝ Միլլի մեջլիսի պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը, անգամ առաջարկել են քանդել հուշարձանը՝ դրա փոխարեն կանգնեցնելով ադրբեջանցի զինվորի պատվին հուշարձան։ Այս քայլերը նպատակ ունեն վերացնել հայկական մշակութային ժառանգության հետքերը։

Չնայած Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմանը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին կանխել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, Բաքուն շարունակում է իր քաղաքականությունը։ Ավելին, Ադրբեջանը վերջերս ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ՝ պարտավորվելով պահպանել մշակութային հուշարձանները։ Սակայն ակնհայտ է, որ Արցախի հայկական կրոնական, պատմական ու մշակութային ժառանգությունը շարունակում է վտանգված լինել։

Ամենաթարմ