Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցներով տարածվող կեղծ տեղեկատվությունը։
Հերքումը հրապարակվել է ԱՀ ՊՆ-ի Facebook-ի էջում։
«Ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող լուրերը, համաձայն որոնց, իբր ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից դեկտեմբերի 29-ին կրակ է արձակվել ադրբեջանական «Բակսել» ընկերության աշխատակիցների ուղղությամբ և որի արդյունքում իբր վիրավորում է ստացել մեկ ադրբեջանցի, բացարձակ սուտ է և հանդիսանում է հերթական ապատեղեկատվությունը», – ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:
