fbpx
Առողջապահություն

Արցախում գրանցվել է քովիդի 27 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 17-ին կատարվել է 437 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 27 նոր դեպք: Մեկ օրում հիվանդությունը խլել է 1 մարդու կյանք։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնովիրուսով հիվանդ 82 վարակակիր: Նրանցից 15-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 46-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 30027 քաղաքացու հետազոտություն, որից 4651-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ