fbpx
Առողջապահություն

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 2-ին կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք։

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 21 վարակակիր: Նրանցից 5-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 695 քաղաքացու հետազոտություն, որից 1066-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ