Արցախում գրանցվել է քովիդի 34 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 29-ին կատարվել է 285 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք: Մեկ օրում արձանագրվել է 1 մահ։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 114 վարակակիր: Նրանցից 19-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 57-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Ըստ աղբյուրի՝ Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 23284 քաղաքացու հետազոտություն, որից 3933-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։

Ամենաթարմ