Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 18-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 36 նոր դեպք:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 134 վարակակիր: Նրանցից 21-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 79-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 21141 քաղաքացու հետազոտություն, որից 3438-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։