Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 26-ին կատարվել է 169 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է քովիդի 37 նոր դեպք:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 145 վարակակիր: Նրանցից 18-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 70-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Ըստ աղբյուրի՝ արձանագրվել է նաև կորոնավիրուսից մահվան մեկ դեպք։ Հիվանդը 68-ամյա կին էր։
Արցախի ԱՆ-ից հայտնում են նաև, որ այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16057 քաղաքացու հետազոտություն, որից 1763-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։