Արցախում գրանցվել է քովիդի 4 նոր դեպք

Հրապարակող՝

Ամենադիտվածներ

Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 22-ին կատարվել է 43 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 15 հիվանդ: Նրանցից 2-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12857 քաղաքացու հետազոտություն, որից 1129-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։

Ամենաթարմ