Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 12-ին կատարվել է 212 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 55 նոր դեպք: Մեկ օրում մահացել է 2 պացիենտ։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 146 վարակակիր: Նրանցից 23-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 61-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 19984 քաղաքացու հետազոտություն, որից 3114-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։