Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 30-ին կատարվել է 173 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 56 նոր դեպք:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 146 վարակակիր: Նրանցից 18-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 64-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16755 քաղաքացու հետազոտություն, որից 2040-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։