Արցախում քովիդի 56 նոր դեպք է գրանցվել

Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 13-ին կատարվել է 199 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 56 նոր դեպք։ Մեկ օրում հիվանդությունից մահացել է 2 մարդ։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 145 վարակակիր: Նրանցից 20-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 75-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20183 քաղաքացու հետազոտություն, որից 3170-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։

Ամենաթարմ