Արցախի Հանրապետությունում նոյեմբեր 8-ին կատարվել է 199 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 63 նոր դեպք:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 164 վարակակիր: Նրանցից 23-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 81-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 18802 քաղաքացու հետազոտություն, որից 2791-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։


