Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 30-ին կատարվել է 394 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 63 նոր դեպք: Մեկ օրում հիվանդությունից մահացել է 4 մարդ։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 107 վարակակիր: Նրանցից 21-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 55-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Ըստ աղբյուրի՝ այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 23678 քաղաքացու հետազոտություն, որից 3996-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։