Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 11-ին կատարվել է 285 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 80 նոր դեպք:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 146 վարակակիր: Նրանցից 21-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 92-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 19772 քաղաքացու հետազոտություն, որից 3059-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել։