Արցախում գրանցվել է քովիդի 85 նոր դեպք

Արցախի Հանրապետությունում նոյեմբեր 9-ին կատարվել է 343 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսի 85 նոր դեպք: Արձանագրվել է մահվան 1 դեպք։

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 162 վարակակիր: Նրանցից 22-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 78-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 19145 քաղաքացու հետազոտություն, որից 2876-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։

Ամենաթարմ