Փետրվարի 9-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Արցախի Հանրապետությունում 2022 թվականին կատարվել է ընդհանուր 3716 թեստավորում, որից հաստատվել է 867 դեպք, գրանցվել է 20 մահ։
Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Այսպիսով, երեկ Արցախում կատարվել է 400 թեստավարում, որից դրական է եղել 190-ինը։ վարակվածների թվում կան երեխաներ։ Մեկ օրում գրանցվել է մահվան 1 դեպք։
Նշվում է, որ այս պահի դրությամբ ստացիոնար բուժում է շարունակում ստանալ 36 պացիենտ։

