Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ գիշերը տեղացած ձյան պատճառով դժվարանցանելի է Ստեփանակերտ-Դրմբոն միջշրջանային ճանապարհի «Ցեխ ձոր» հատվածը, Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածի «Բովուրխանի» ոլորանները, Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը:
- Հայաստանի գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում․ կան մի շարք փակ ճանապարհներ
- Ստեփանակերտում շարունակվում են բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքները
«Նշված ճանապարհահատվածներում տեսանելիությունը ցածր է և տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում և Սարավանում մերկասառույց է, բուք և մառախուղ։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին ցուցաբերել զգոնություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», – ասված է հայտարարության մեջ:
