Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 7-ին կատարվել է 71 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ այս պահին կորոնավիրուսով ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր: Նրանցից 3-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Ըստ աղբյուրի՝ Հանրապետությունում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11912 քաղաքացու հետազոտություն, որից 1078-ի մոտ թեստի պատասխանը եղել է դրական։