«Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանն ասյօր մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում անդրադարձել է նաև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին։
Նա հայտնել է, որ Վանեցյանին համարում է վարձկան։
Սեֆիլյանը Վանեցյանի հայտարարությանը, թե դեռ որքան բաներ կան, որոնք ինքը չի ասել, արձագանքել է այսպես․ «Եթե Վանեցյանը համարձակվի գաղտնիք բացահայտել, ուրախ կլինեմ: Դրանով նա կարագացնի այն, որ գործող իշխանությունը շատ ավելի արագ քայլեր կանի ճիշտ ուղղությամբ»։
Սեֆիլյանը նշել է, որ «նախորդ ռեժիմը ձգտում է ռևանշի» ու, քանի դեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում չի ապրել, «ոչինչ չեն կարող անել՝ ոչ իրենք, ոչ Կրեմլը, որ նրանց վարձկանները»։