Անորակ եւ անարդյունավետ կառավարման մասին Վահրամ Մարտիրոսյանն այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում․
Շատերը համոզված են, թե մեր երկրին ամենամեծ վնասը պատճառած և մինչ օրս պատճառող խնդիրը կոռուպցիան է։ Բայց իրականում կոռուպցիայից հարյուրապատիկ ավելի մեծ վնաս կարող է հասցնել մեկ այլ երևույթ՝ անորակ, անարդյունավետ և անգրագետ կառավարումը։
Երբ ութ տարվա ընթացքում ոչ մի ենթակառուցվածք չի կառուցվում, նույնիսկ հետիոտնային անցում չի կառուցվում, դա ոչ թե ֆինանսների բացակայության կամ կոռուպցիայի հետևանք է։ Դա կառավարման ցածր մակարդակի “արդյունքն” է։
Ասում են՝ 30 տարի բանակը թալանել էին։ Այո՛, բայց 44-օրյա պատերազմի ընթացքում՝ անորակ, անարդյունավետ և անգրագետ կառավարման հետևանքով, բանակին հասցվեց այնպիսի վնաս, որը, առանց չափազանցության, հարյուրապատիկ գերազանցեց այդ 30 տարվա ամբողջ թալանը։
Բոլոր պատմական ժամանակներով ապացուցված փաստ է՝ անարդյունավետությունը շատ ավելի կործանարար է, քան կոռուպցիան։
Կոռուպցիոն գործերով՝ հազար դոլարի համար դատում են ու նստեցնում, բայց երբ միլիարդների մսխում ու փոշիացում է տեղի ունենում, հանկարծ պարզվում է՝ ոչ ոք մեղավոր չի – հո ինադու չեն արել։

