Ամերիկացի կին ֆուտբոլիստ, օլիմպիական խաղերի հաղթող, կրկնակի աշխարհի չեմպիոն 30-ամյա Ալեքս Մորգանը մայր է դարձել։
Այս մասին նա տեղեկացրել է Istagram-ի իր էջում։ Մորգանը նշել է, որ երեխային կոչել են Չարլի Ելենա։
Ֆուտբոլիստն իր գրառման մեջ հայտնել է նաև, որ Ելենան լույսաշխարհ է եկել մայիսի 7-ին։
Նշենք, որ ֆուտբոլիստն ամուսնացած է «Հյուսթոն Դինամոյի» խաղացող Սերվանդո Կարասկոյի հետ: