Աշտարակի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են

Հրապարակող՝

Աշտարակի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են

Ամենադիտվածներ

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին հայտնել է Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի Facebook-ի էջը։

Կենտրոնը, որը սպասարկելու է շուրջ 30 000 շահառուի, նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականի հոկտեմբերին:

Կենտրոնը մեկ հարկի տակ է միավորելու սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 ծառայությունները՝ մեկ պատուհանի սկզբունքով համայնքի շահառուներին մատուցելով հետևյալ ծառայությունները.

Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով (հաշմանդամության կարգեր)

Սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (նպաստներ)

Սոցիալական ապահովության տարածքային բաժին (կենսաթոշակ)

Զբաղվածության տարածքային կենտրոն (գործազրկություն):

Ամենաթարմ