fbpx
Աշխարհ

Amazon-ը ամբողջ աշխարհում 55 հազար նոր աշխատատեղ կբացի

Reuters-ի հաղորդմամբ՝ Ամերիկյան Amazon ընկերության ղեկավարությունը մտադիր է առաջիկա ամիսների ընթացքում ողջ աշխարհում 55 հազար նոր աշխատակիցների ընդունել:

Ընկերության գլխավոր տնօրեն Էնդի Ջեսին շեշտել է, որ ընկերությունը նոր հզորությունների կարիք ունի, որպեսզի կարողանա բավարարել պահանջարկը առևտրի, ամպային տեխնոլոգիաների ու գովազդի ոլորտներում: Նա տեղեկացրել է նաև, որ իրենք մտադիր են նոր արբանյակներ ուղարկել ուղեծիր:

Ենթադրվում է, որ ավելի քան 40 հազար աշխատատեղ կբացվի Միացյալ Նահանգներում, մնացածը բացվելու են Հնդկաստանում, Գերմանիայում և Ճապոնիայում: Նոր աշխատատեղերը լինելու են հետազոտությունների ու ռոբոտատեխնիկայի բնագավառներում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ