Հրանտ Վարդանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ շեշտել է, որ հաղթանակը ուղղակի բառ չէ։
«Սուվերեն և ամուր երկիր են կառուցել,միասնական մարդկային բարձր իղձեր, նպատակներ ունեցող ժողովրդները:
Մենք վերադառնում ենք բազմազգ աշխարհի այն ժողովրդների, պետությունների շարքին,որոնք պահել ու պահպանել են իրենց սուվերեն պետականությունը:
Այսօր մեր զավակներն ու եղբայրն են, մեր քույրերն ու մայրերն են, հայրերն են, ովքեր ոտքի են ելել ու ամեն գնով պաշտպանում են իրենց երկիրը թշնամուց:Ամբողջ ազգի ցավն ու միտքը այսօր նույնն է:Թե մայր հողի վրա, թե աշխարհով մեկ սփռված հայը՝ կարծես ներքին մի հզոր ուժով միացել է իրար,անգամ
հակադրվողը, փնփնթացողն ու դժգոհը նույնն է զգում:
Մենք այսօր՝ միասնական մեկ նպատակ ունենք, հաղթել թշնամուն:Մենք այսօր հաղթելով ինքներս մեզ՝պատրաստ ենք հաղթահարել բոլոր դժվարություններն ու զրկանքները, որպեսզի հասնենք մեր նպատակին,զինվորն իր կյանքը չի խնայում դրան հասնելու համար,մեր զավակների արյունն է թափվում սահմանին:
Որպեսզի խաղաղության մեջ էլ կարողանանք միասնական լինել, պետք են հեռուն գնացող ծրագրեր,հեռուն տեսնող հայացքներ:
Խաղաղության պայմաններում էլ՝մեզ հարկավոր է պատերազմող երկրի նման գեր նպատակ ու երազանք ունենալ, որի ուժը մեզ կստիպի, կպարտադրի լինել միասնական, կառուցել ու կերտել համայն հայությամբ:
Մեր նպատակները այնքան ծավալուն ու հզոր պետք է լինեն,որ չկարողանանք շեղվել՝ արդար և սուվերեն երկիր ունենալու գաղափարից, իսկ շեղողների միակ տեղը աղբանոցը դարձնենք:
Այս պատերազմը հողեղեն չի,այս պատերազմը էքզիստենցիալ է,այն մեր միասնական լինել չլինելու պատերազմ է,որից մեկ ելք ունենք՝ միայն ՀԱՂԹԱԵԼ:
Հ.Գ.
Ամեն բան ի վերուստ է տրվել և շատ հզոր է,մեզ մնում է հավատալ,որ ունակ ենք ու կարող ենք,որպեսզի պաշտպանենք մեր սուվերենությունն ու մեր ազատ ապրելու իրավունքն այս բազմազգ ժողովրդների հանրակացարանում, ոչ թե անցյալի նման՝սպասենք ու կախված մնանք ինչ որ Վասյաների հրահանգներից:Այսօր մենք ենք որոշողը:
Աշխարհն այսօր վերափոխվում է, մենք այս անգամ մեծ դեր ունենք այդ վերափոխման մեջ:
ՀԱՂԹԱՆԱԿԱԸ ուղղակի բառ չէ,այն միասնական գործողության նշանակություն ունեցող հրամայական է այսօր»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/grant.vardanyan/posts/4572797046095249