Կարիմ Բենզեման ճանաչվել է 2022 թվականի աշխարհի առաջնության ֆավորիտ։
«Բրազիլիան Վինիսիուսի և Ռոդրիգոյի հետ ամենամեծ ֆավորի՞տն է: Այո, նրանք ֆավորիտներ են, ինչպես Արգենտինան, Իսպանիան և, իհարկե, Ֆրանսիան»,- ասել է Մադրիդի «Ռեալի» հարձակվողը Telefoot-ին:
Ֆրանսիան նոյեմբերի 22-ին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության առաջին հանդիպումը կանցկացնի Ավստրալիայի հավաքականի հետ։ Նոյեմբերի 26-ին ֆրանսիացիները կխաղան Դանիայի, իսկ նոյեմբերի 30-ին՝ Թունիսի հետ։