fbpx
Սպորտ

Աշխարհի չեմպիոնը մրցափուլի եզրափակիչ հատվածն անցել է մեքենայով․ Տուր դը Ֆրանս

Bahrain-Merida թիմի ավստրալացի հեծանվորդ Դենիս Ռոանը «Տուր դը Ֆրանսի» 12-րդ փուլի մի մասն անցել է ավտոմեքենայով:

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, եզրագծից 80 կմ առաջ 29-ամյա մարզիկը կորել էր թիմի տեսադաշտից: Մարզիկին չէին կարողանում գտնել և կապ հաստատել: Ավելի ուշ թիմի ներկայացուցիչները նրա հեծանիվը գտել են կանգառում։ Պարզվել է, որ Ռոանը մրցավազքի եզրափակիչ մասը անցել է ավտոմեքենայով։

Հեծանվորդն ու նրա թիմը հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը։ Աղբյուրը հայտնում է, որ ավստրալացու առողջական վիճակը գերազանց էր և չէր խանգարում նրան ավարտել մրցարշավը։

Հավելենք, որ Ռոանը աշխարհի եռակի չեմպիոն է, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ 12 փուլերից հետո «Տուր դը Ֆրանսի» առաջատարը Խուլիան Ալաֆիլիպեն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ