fbpx
Հասարակություն

ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում ԱԻՆ-ում աշխատաժողով է անցկացվել

«Հայաստանում Բնակչության պաշտպանության հզորացման» Եվրոպական միության «Թվինինգ» ծրագրի շրջանակներում Արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 16-ին տեղի է ունեցել Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացման, համակարգման և մշտադիտարկման համակարգի ստեղծման թեմայով աշխատաժողով:

Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի պաշտոնական էջից:

Միջոցառմանը մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը և ծրագրի ռեզիդենտ խորհրդատու Անաստասիա Եզերեցը: Ելույթներով հանդես են եկել Սենդայի ծրագրի ազգային համակարգող Արմինե Հայրապետյանը, բաղադրիչի պատասխանատու Մերուժան Խաչատրյանը, ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի Ռիսկերի կառավարման փորձագետ Արա Նազինյանը, Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալությունից (MSB) հրավիրված փորձագետ Լինեա Առնեվալը, ռազմավարության իրականացման, համակարգման և մշտադիտարկման համակարգի ստեղծման գործում շահագրգիռ պետական բոլոր կառույցները: Հրավեր է ուղարկվել նաև ԱՌՆԱՊ հիմնադրամի գործընկերներին:

Հիմնական նպատակներն էր ԱՌԿ ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի վերածումը չափելի և օբյեկտիվ համակարգի կամ չափորոշիչների գործիքի, որի արդյունքը պետք է լինի հաստատման ներկայացված համակարգման և մշտադիտարկման շրջանակը, ստեղծել ԱՌԿ ազգային ռազմավարության և դրա գործողությունների ծրագրի իրականացման, համակարգման և մշտադիտարկման շրջանակ, մշակել նոր չափորոշիչներ և թարմացնել հաշվետվության կառուցվածքը՝ դիտարկելով որպես ելակետ առկա մշտադիտարկման համակարգերը և միջազգային փորձը, գնահատել վերանայված ռազմավարության մեջ և գործողությունների ծրագրում առաջարկված դերերը և պարտականությունները:

Աշխատաժողովն իրականացվել է աշխատանքային խմբերի ձևաչափով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ