fbpx
Խորհրդարան

16:40 16/5/2019

Աշխատանքի ընդունելիս տարիքային սահմանափակում չպետք է լինի. քննարկում ԱԺ-ում

Մայիսի 16-ին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացվել է ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագիծը՝ Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին:

Հիմնական զեկուցողն ասել է, որ ՀՀ գործող Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարություն` անկախ նրանց տարիքից, սեռից, ռասայից և այլն, ինչպես նաև 114-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանում է, որ աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել աշխատողի տարիքը, սակայն օրենսգրքում չկա ոչ մի հոդված կամ կետ, իմպերատիվ արգելք, որը կբացառի գործատուի կողմից աշխատանքի ընդունման ժամանակ անձանց տարիքային խտրականությունը, որն էլ տևական ժամանակ դարձել է պատուհաս աշխատող, գործունակ անձանց համար, որոնք հատել են երիտասարդ համարվող տարիքի վերին շեմը:

 

Վերեվ