Երևանում, այսօր ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիսի 3-րդ նրբանցքի ՍՊԸ-ներից մեկում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված շինանյութի մանրամեծածախ առևտրի տարածքում գործող ՍՊԸ-ներից մեկի աշխատասենյակում հայտնաբերել են տղամարդուն և արձանագրել նրա մահը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ Ա․ Հ․-ն էր։