Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի փողոցներից մեկը կանվանակոչվի Մեսրոպ Մաշտոցի անունով

Հրապարակող՝

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի փողոցներից մեկը կանվանակոչվի Մեսրոպ Մաշտոցի անունով

Ամենադիտվածներ

Այս նախաձեռնությունը նպատակ ունի ընդգծելու երկու երկրների պատմական ու մշակութային արժեքների կարևորությունը՝  թյուրքական աշխարհի հետ Հայաստանի ունեցած կապերի ամրապնդման կամ նոր կապերի ստեղծման համատեքստում։

Աստանայի փողոցներից մեկի Մեսրոպ Մաշտոցի անունով կոչելու արարողությունը նախատեսված է վաղը։

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա ապրիլին՝ Ղազախստանի նախագահի Երևան այցի ընթացքում, քննարկվել էր փոխադարձության սկզբունքով Աստանայում Մաշտոցի անվան պուրակ և Երևանում ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անվան պուրակ հիմնելու հարցը։

Երևանի ավագանու որոշմամբ այս տարվա ապրիլին Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է Ղազախստանի գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անունով։

Ամենաթարմ